Մոուրինյոն դժգոհ է Սուոնսիի հետ խաղում Եվա Կարնեյրոյի գործողություններից
Սպորտ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է մնացել Անգլիայի առաջնության առաջին տուրի «Սուոնսիի» հետ հանդիպման (2:2) ժամանակ թիմի բժիշկ Եվա Կարնեյրոյի գործողություններից:
«Ինձ չուրախացրին մեր բուժանձնակազմի գործողությունները: Նույնիսկ եթե դու բժիշկ ես կամ հաշվապահ և նստած ես պահեստայինների նստարանին, միևնույն է պետք է հասկանաս խաղը: Եթե խաղադաշտ ես դուրս գալիս ֆուտբոլիստին օգնելու համար, ապա պետք է վստահ լինես, որ նա լուրջ վնասվածք է ստացել:
Վստահ եմ, որ Ազարի հետ ամեն ինչ կարգին էր: Պարզապես նա շատ էր հոգնել, իսկ հետո թեթև հարված ստացավ: Արդյունքում, մեր բուժծառայության պատճառով ամենաանհարմար պահին ես մնացի 9 ֆուտբոլիստներով»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում «The Telegraph»-ը: