Գոհ են ցուցադրած խաղից, բայց ոչ արդյունքից. Մաուրիսիո Պոչետինո
Սպորտ«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Անգլիայի պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» (0:1) կրած պարտությունը:
«Մենք գոհ ենք ցուցադրած խաղից, բայց ոչ արդյունքից: Մեր բախտը չբերեց, առաջին իսկ սխալը բաց թողած գոլի վերածվեց:
Գոլից հետո թիմերը նույն մակարդակի խաղ էին ցուցադրում: Պետք է պահպանենք դրական տրամադրվածությունը: Սա առաջին խաղն է, թիմը լավ է հանդես եկել»,- նշել է արգենտինացի մասնագետը: