Սա առաջին խաղն է և ես չեմ ցանկանում մեկաբանել մրցավարների աշխատանքը. Ժոզե Մոուրինյո
Սպորտtert.am-ը գրում է.
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է մեկնաբանել թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի հեռացման դրվագը «Սոունսի»(2:2) հետ խաղում:
«Սա մրցաշրջանի առաջին խաղն է, այնպես որ ես չեմ ցանկանում խոսել մրցավարների մասին: Կուրտուային այդ դրվագի համար չեմ մեղադրում:
Այլեւս բան չեմ ասելու այս թեմայով: Այժմ դեռ առաջին տուրն է եւ ես կարող եմ ինձ կառավարել»,- նշել է Մոուրինյոն: