«Սպարտակ»-ի գլխավոր մարզիչը խոսել է հիմնական կազմում Յուրա Մովսիսյանի խաղի մասին
Սպորտիտրի Ալենիչևն անդրադարձել է Յուրա Մովսիսյանի՝ հիմնական կազմում խաղացնելու և նրան չփոխարինելուն:
«Յուրան անցած երկու խաղերում գոլերի հեղինակ է դարձել, չէի կարող նրան պարզապես փոխարինել: Ես խոսել եմ Զե Լուիշի հետ, նա հասկանացավ իմ այս որոշումը: Նա կարող է խաղալ միայն 60 րոպե»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալենիչևի խոսքերը մեջ է բերում Наш футбол հեռուստաալիքը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Սամարայում հյուրընկալվեց «Կռիլյա Սովետովին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Յուրա Մովսիսյանն այդ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ: