Հայաստանի Մ-19 հավաքականը պատրաստվում է ընկերական հանդիպումներին
ՍպորտՀայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Սլովակիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիևրը հավաքական է հրավիրել 19 ֆուտբոլիստների: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել նորվեգական «Ասանե» թիմի կիսապաշտպան Դավիթ Մկրտչյանը:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմը հետևյալն է.
Դարպասապահներ
Սուրեն Ալոյան «Բանանց»
Վարդան Վարդանյան «Փյունիկ»
Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)
Պաշտպաններ
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Աղավարտ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Ժիրայր Մարգարյան «Բանանց»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Մհեր Սաֆարյան «Շիրակ»
Գրիգորի Էմեկսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Ստեփան Հարությունյան «Բանանց»
Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց»
Արթուր Նադիրյան «Փյունիկ»
Վարդան Սաֆարյան «Միկա»
Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)
Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Դավիթ Մկրտչյան «Ասանե» (Նորվեգիա)
Հարձակվողներ
Էդգար Մովսիսյան «Բանանց»
Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»