ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, հղում անելով The Sun-ին, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շտապ քննարկում է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ Շոտլանդիայի հանրաքվեի հարցով, որը կայանալու է սեպտեմբերի 18-ին։ Հանդիպման մանրամասները չեն բացահայտվում, սակայն որոշ աղբյուրների համաձայն՝ միապետը շատ մտահոգ է վերջին հարցումներով, որոնց համաձայն հաղթում են անկախության կողմնակիցները։