«Սևիլիա»-ի մարզիչը ֆավորիտ է համարում «Բարսելոնա»-ին
ՍպորտՖուտբոլի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի համար «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպումը շատ կարևոր է: «Մենք հանդիպելու ենք մեր հիմնական մրցակիցներից մեկի հետ, ով համարվում է այս խաղի ֆավորիտը: Բայց շատ հանգամանքներ կան, որ խոսում են հօգուտ մեզ: Բայց մենք պետք է օգտագործենք մեզ տրվ ած ամեն մի հնարավորություն, քանի որ այժմ մենք այն մակարդակի վրա ենք, որն ուզում ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մարզչի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունը կկայանա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, օգոստոսի 11-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: