Համահայկական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում հաղթողը Երևանի թիմն է
ՍպորտՀամահայկական 6-րդ ամառային խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջին տեղում Երևանի թիմն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համահայկական խաղերի 10 մրցումային օրերին ընթացքում Երևանի թիմը նվաճեց 140 մեդալ` 51 ոսկե, 42 արծաթե և 47 բրոնզե: Երկրորդ տեղում 46 մեդալով Գյումրու թիմն է` 15 ոսկե, 12 արծաթե, 19 բրոնզե: Իսկ եռյակի վերջում Վանաձորի թիմն է ընդհանուր 18 մեդալով` 6 ոսկե 8 արծաթե և 4 բրոնզե:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերը իսկապես, որ ան նախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկներից քանակով, որը գերազանցում է 6350-ը: