Ռոբերտո Սոլդադոն վերադառնում է Իսպանիայի առաջնություն
ՍպորտԼոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն կարիերան կշարունակի իսպանական Պրիմերայում: Ըստ «Daily Mail»-ի տեղեկության, 30-ամյա ֆուտբոլիստն առաջիկա ժամերին պայմանագիր կկնքի «Վիլյառեալի» հետ:
Գործարքը կկազմի 12 միլիո ֆունտ:
Հիշեցնենք, որ Սոլդադոն մինչ Անգլիա տեղափոխվելը հանդես է եկել Մադրիդի «Ռեալի», «Օսասունայի», «Խետաֆեի» ու «Վալենսիայի» կազմում: