Նեյմարը բաց կթողնի Իսպանիայի Սուպերգավաթը
ՍպորտԲրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Նեյմարը բաց կթողնի նաև Իսպանիայի ֆուտբոլի «Սուպերգավաթ»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.ru կայքը: Բրազիլացին շարունակում է լավանալ խոզուկ հիվանդությունից: Նեյմարը բաց է թողնելու Իսպանիայի «Սուպերգավաթ»-ը, որտեղ «Բարսելոնա»-ն մրցելու է «Ատլետիկ»-ի հետ:
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի «Սուպերգավաթ»-ի խաղարկության ժամանակ Նեյմարը կրկին ընդգրկված չէ թիմի կազմում: Այդ խաղում «Բարսելոնա»-ն հաղթեց «Սևիլիա»-ին 5-4 հաշվով: