Հայ շախմատիստը Ռիգայի օփեն մրցարի առաջատարն է
ՍպորտԳրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է հաջող ելույթները Ռիգայի շախմատային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող օփեն մրցաշարում փայլուն խաղ է ցուցադրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը խաղացված 6 տուրերից հետո ունի 5.5 միավոր և հանրահայտ գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովի հետ բաժանում է 1-2 տեղերը: Այս ստուգատեսում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող մեկ այլ գրոսմայստեր` Հրանտ Մելքումյանը, որն ունի 4.5 միավոր և գտնվում է առաջատարների խմբում: