Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը պատրաստվում է Պալանգայի մրցաշարին
ՍպորտՀայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պատրաստվում է Պալանգայի մրցաշարին:
Օգոստոսի 17-ից 23-ը Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի կունենա «Ամբերի» գավաթ անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականները: Պատրաստվելով այդ մրցաշարին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն օգոստոսի 15-ից 17-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Այս ընթացքում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի և «Բանանց-98» թիմի միջև տեղի ունեցավ ստուգողական հանդիպում: Հայաստանի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Տիգրան Պետրոսյանցի գլխավորությամբ, օգոստոսի 17-ին Լիտվա կմեկնի հետևյալ կազմով. Վահագն Ենգոյան Ակադեմիա, Ժոռա Սաֆարյան Ակադեմիա, Աբրահամ Պորտուգալյան «Բանանց», Սամվել Խուրշուդյան «Բանանց», Վարդան Բաբախանյան «Բանանց», Պարգև Աբրահամյան «Բանանց», Էրիկ Ղարիբյան «Բանանց», Արթուր Խաչատրյան «Բանանց», Կարեն Մելքոնյան «Բանանց», Էրիկ Խուրշուդյան «Բանանց», Աշոտ Գրիգորյան «Միկա», Արման Ասիլյան «Փյունիկ», Հովհաննես Հարությունյան «Փյունիկ», Մի հրան Պետրոսյան «Փյունիկ», Վիգեն Կարապետյան «Փյունիկ», Նորայր Գրիգորյան «Փյունիկ», Ալբերտ Խաչումյան «Փյունիկ», Ռաֆիկ Մելիքյան «Փյունիկ»: