Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործնական այցով ժամանել է Մարիուպոլ: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը: Ավելի ուշ տեղեկությունը հաստատվել է հենց Պորոշենկոյի Twitter-ի միկրոբլոգում: Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ»:
«Հենց նոր ժամանեցի Մարիուպոլ: Մեր այս ուկրաինական հողը մենք ոչ ոքի չենք տալու»,- գրել է նա:
Սպասվում է նախագահի այցելությունը Մարիուպոլի արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներ, ինչպես նաև մասնակցությունը նացիստական զավթիչների կողմից Դոնբասի ազատագրման հիշատակման օրվան նվիրված մի շարք միջոցառումներին: