Բլատեր. Պլատինին ասել էր, որ եթե հրաժարական չտամ՝ բանտ կգնամ
ՍպորտՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պատմել է, որ կազմակերպության նախագահի մայիսյան ընտրություններից առաջ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ճնշում է գործադրել իր եղբոր վրա, որպեսզի ինքը հրաժարվի այդ պաշտոնից։ Այս մասին գրում է «Volkskrant»-ը։
-Նա իմ եղբորն ասել էր. «Հաղորդեք Յոզեֆին, որ նա պետք է հրաժարական ներկայացնի, հակառակ դեպքում բանտ կգնա»,-հայտարարել է Բլատերը։
Հիշեցնենք, որ Բլատերը վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, սակայն մի քանի օր անց հրաժարական էր ներկայացրել կազմակերպությունում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով, և այժմ նոր ընտրություններ են նշանակված։
Պլատինին մտադիր է պայքարել նաև ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու համար։ Ընտրությունը նշանակված է 2016 թ. փետրվար 26-ին և տեղի է ունենալու Ցյուրիխում։