Յուրա Մովսիսյան. ԲԿՄԱ-ն ֆանտաստիկ թիմ է
ՍպորտՄոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել մրցակցի մասին:
«Այսօր շատ դժվար է հաղթել ԲԿՄԱ-ին: Դա ֆանտաստիկ թիմ է»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է «բանակայինների» հաղթանակով 2:1 հաշվով: Մովսիսյանը ընդգրկված է եղել Սպարտակի մեկնարկային կազմում և փոխարինվել է 73-րդ րոպեին: