Մյուլերը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ
Սպորտtert.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ցանկություն ունի:
Ինչպես հայտնում է «Express.co.uk»-ը, գերմանացի ֆուտբոլիստն այս ցանկության մասին հայտնել է իր թիմակիցներին: Նման որոշման մեջ դեր ունի նաև Բաստիան Շվայնշտայգերի գործոնը:
Հարկ է նշել, որ մանչեսթերյան ակումբն ընթացիկ ամսվա սկզբին առաջարկով դիմել էր «Բավարիային»՝ պատրաստ լինելով 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել ռեկորդային 80 միլիոն եվրո: