Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Սրբավայրում որևէ սրբապիղծ կառույց չի կարող կառուցվել. Գ. Գինոսյանը՝ Ծիծեռնակաբերդի մոտ զվարճանքների կենտրոն կառուցելու մասին

tert.am-ը գրում է.

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի և կից տարածքում՝ Ծիծեռնակաբերդի հարևանությամբ ներդրումային ծրագրով կառուցվող զվարճանքի վայրին, մեկնաբանել է. «Եթե մենք հիմա փորձենք թուրքական ռազմաբազա կառուցել Հայաստանում, վստահաբար, շատ ավելի խոշոր ներդրողներ կհայտնվեն... Թող տգետ լինենք մենք, բայց ես գտնում եմ, որ նման սրբավայրերում նման սրբապիղծ որևէ կառույց չպետք է լինի»:

 -Պարո՛ն Գինոսյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարևանությամբ կառուցվելու է խաղատուն, ջրաշխարհ՝ զվարճանքների կենտրոն…

 -Տարօրինակ է այս օտարումը, որովհետև Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկացված էի, որ Պաշտպանության նախարարությունն այնտեղ մեծ ծրագրեր էր նախատեսում, թե ինչեր պետք է կառուցի, ինչպես պետք է տարածքն օգտագործվի և մշակութային, ռազմահայրենասիրական, գաղափարական միջոցառումներ անցկացվեն:

 Ինչ վերաբերում է կազինոներին... Ծիծեռնակաբերդի մոտ գտնվում են ռեստորաններ, ինչը ևս անթույլատրելի է:

-Ամեն դեպքում, ռեստորանը մի բան է, խաղատունն ու ջրաշխարհը՝ մեկ այլ:

-Ուզում եք ասել, որ ջրաշխարհն ավելի անթույլատրելի է, քան ռեստորա՞նը: Կարծում եմ` նման վայրերում ամեն ինչ անթույլատրելի է: Ամբողջ աշխարհով մեկ գոռում ենք «Ցեղասպանություն», բայց ի՞նչ ենք անում: Շնորհակալություն Արթուր Մեսչյանին, որ Կոմիտասի պանթեոնում Կոմիտասի թանգարան կառուցելու առաջին նախապայմանը եղավ տարածքում գտնվող ռեստորանի ապամոնտաժումը: Եվ ինքը ստիպեց, որ ապամոնտաժեն և հետո նոր սկսեց թանգարանի կառուցումը: Ի՞նչ է նշանակում ռեստորան Ցեղասպանության թանգարանի տարածքում, կամ ի՞նչ է նշանակում կազինո, կամ ինչ-որ զվարճանքի վայր:

 

Դուք ավելի երիտասարդ եք, երևի չեք հիշի, ես ուսանող էի, երբ սկսվեց կառուցվել Մարզահամերգային համալիրը, դրա հետ կապված մեծ աժիոտաժ ու բանավեճ կար՝ արդյո՞ք կարելի է այնտեղ համալիր կառուցել, որտեղ էստրադային համերգներ լինեն: Երբ այդ նույն շենքում ռաբիզ համերգներ էին կազմակերպվում, դա թույլատրելի՞ էր: Չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվում է, և ռաբիզ համերգի ու կազինոյի և ջրաշխարհի միջև որևէ տարբերություն չկա: Բոլորը հայ մարդու հոգևոր տեսակն աղճատող երևույթներ են:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է այդպես, որ մեր մոտ նման բաները ոչ միայն հնարավոր են, այլև՝ օրինաչափ:

-Այդպես է լինում, երբ հոգևոր արժեքները ստորադասվում են ֆինանսական ու ստամոքսային արժեքներին, այդպես է: Իսկ այնտեղ, որտեղ գերակա է հոգևոր արժեքը, մարդկային, մշակութային, գաղափարական արժեքներն ավելի կարևոր ու գերակա են, քան որկորային արժեքները, կարծում եմ՝ նման բաներ չեն լինում:

-Վստահ եմ, որ կառավարությունում կլինեն մարդիկ, որոնք կհամարեն, որ Ձեզ պես մտածողները կա՛մ պոպուլիզմով են զբաղվում, կա՛մ տգետ են, չեն հասկանում, որ իրենք ներդրող են գտել, ներդրումներ են լինելու, որ սա օգուտ է տնտեսությանը և այլն:

-Եթե մենք հիմա փորձենք թուրքական ռազմաբազա կառուցել Հայաստանում, վստահաբար, շատ ավելի խոշոր ներդրողներ կհայտնվեն….Թող տգետ լինենք մենք, բայց ես գտնում եմ, որ նման սրբավայրերում նման սրբապիղծ որևէ կառույց չպետք է լինի: Եվ եթե իրենք այդքան խելոք են, թող հրավիրեն թուրքական ռազմաբազաների հովանավորներին, թող Երևանի սրտում ու ռազմավարական կարևորագույն տարածքներում թուրքական ռազմաբազաներ տեղադրեն, լուրջ ներդրումներ կանեն:
 

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել