Պելեգրինի՞ն. կան մարզիչներ, ովքեր 15 տարով երկարաձգում են պայմանագիրը, սակայն նույնն են մնում. Մոուրինյո
Սպորտtert.am-ը գրում է.
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է այն հանգամանքին, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մոտ է պայմանագիրը երկարաձգելուն:
«Պելեգրինի՞ն. ես զարմացած չեմ: Կան մարզիչներ, ովքեր իրենց պայմանագրերը երկարաձգում են 15 տարով, սակայն նույնն են մնում»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերել «ESPN»-ն:
Նշենք, որ անգլիական մամուլում շրջանառվում է այն տեղեկությունն, ըստ որի՝ Պելեգրինին «քաղաքայինների» հետ նոր պայամագիր կստորագրի, որը նախատեսված կլինի մինչև 2017 թվականը: