Սև ծովի հյուսիսարևմտյան մասում մեկնարկել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի մարտանավերի Sea Breeze-2014 վարժանքները: Դրանց նպատակը միջոցառումների փորձարկումն է ճգնաժամային շրջանում նավագնացության անվտանգության գոտու ստեղծման ու ապահովման միջազգային գործողության շրջանակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Վարժանքները տեղի կունենան Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրին համապատասխան: Դրանք կանցկացվեն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով, ուստի վարժանքներին մասնակցելու են հրավիրված մի շարք երկրներ»,-նշել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում:
Զորավարժություններին հետևելու են Վրաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: