«Ռոմայի» կիսապաշտպան Դանիել Դե Ռոսին Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:
Իտալիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը տարեկան ստանում է 6.5 մլն եվրո: Երկրորդ տեղում «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինն է (5 ,5 մլն եվրո): Եռյակը եզրափակում է «Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տևեսը (4,5 մլն եվրո):
«Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Մարիո Գոմեսը տարեկան ստանում է 4.25 մլն եվրո: 4 մլն եվրո ստանում են Ջանլուիջի Բուֆոնը, Արտուրո Վիդալը, Ֆերնանդո տորեսը, Ֆիլիպ Մեքսեսը:
Ամենացածր աշխատավարձը Սերիա A-ում ստանում է «Սասուոլոյի» 18-ամյա հարձակվող Էտորե Գլիոցին՝ տարեկան 20 հազար եվրո. տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշենք, որ ամենաշատ աշխատավարձերը տալիս է Թուրինի «Յուվենտուսը»: 2014/15 մրցաշրջանում թուրինյան ակումբը աշխատավարձերի համար կտրամադրի 118 մլն եվրո: