Ռոբերտ Հովհաննիսյանը Ռիգայում ավարտված օփեն մրցաշարի 2-րդ մրցանակակիր
ՍպորտՌիգայում ավարտված Շախմատի օփեն մրցաշարում գերազանց արդյունքի է հասել երևանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և, Ալեքսեյ Շիրովի հետ բաժանելով 1-2 տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 2-րդ մրցանակին:
Հայաստանը ներկայացնող մեր մեկ այլ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 6.5 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: