Ռակիտիչ. Հույս ունենք՝ Պիկեն կխուսափի երկարատև որակազրկումից
Սպորտ«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտարարել է, որ կատալոնական թիմի ֆուտբոլիստներն անհանգստացած են պաշտպան Խերարդ Պիկեի հնարավոր որակազրկման պատճառով: Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ատլետիկի» հետ պատասխան խաղում եզրային մրցավարին վիրավորելու համար Պիկեն կարող է որակազրկվել 4-12 խաղով:
-Մենք անհանգստացած ենք, քանի որ Պիկեն կարևոր նշանակություն ունի թիմի համար: Հեռացնել մրցավարի հետ վիճելու համար... Չգիտեմ: Մեզանից յուրաքանչյուրը նյարդային վիճակում էր, պետք է հետ բերեինք 4 գնդակի տարբերությունը: Պիկեն չկարողացավ կառավարել էմոցիաները:
Եթե ֆուտբոլիստներին հեռացնեն նման վեճերի պատճառով, ապա յուրաքանչյուր խաղում 7-8 կարմիր քարտ կլինի: Հույս ունենք՝ Խերարդը կխուսափի երկարատև որակազրկումից: Մենք միասնական կլինենք,-Ռակիտիչի խոսքը մեջբերված է «AS»-ից: