Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Արսեն Ավետիսյանն ընդունում է առողջ միջավայրում փոխադարձ վստահությամբ աշխատելու տարբերակը

 «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանը  բաց նամակ է հղել, որում նշում է, որ ընդունում է իրեն մեկնած հաշտության ձեռքը և հաշտ ու առողջ միջավայրում աշխատելու տարբերակը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նամակում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին, սատարում էին ինձ ու իմ ընտանիքի անդամներին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում: Ձեր աջակցությունը, արձագանքներն ու վերաբերմունքը հուսադրում, ուժ ու կորով էին հաղորդում իմ ընտանիքին. մենք տեսանք, հասկացանք ու զգացինք, որ մեր ընտանիքի` «Էյր Արմենիա» ընկերության կողքին է ողջ Հայաստան աշխարհն ու հայ ժողովուրդը: Այս ամենը մեզ հավատ ու ուժ տվեց հաղթահարելու ստեղծված իրավիճակը և խնդրի լուծմանը հասնելու օրինական ճանապարհով:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ՀՀ իշխանություններին, իրավապահ մարմիններին, ԶԼՄ-ներին` կնոջս և եղբորս ահազանգին արագ արձագանքելու և նպատակային միջոցառումների իրականացման համար:

Հարգելի հայրենակիցներ, հիշյալ իրադարձությունների արդյունքում կրկնակի ծանր կացության մեջ է հայտնվել իմ ղեկավարած «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: Այս կարճ ժամանակահատվածում մենք բախվեցինք վերջին ամիսների ընթացքում քայլ առ քայլ հասած հաջողությունները կորցնելու վտանգին: Իմ հիմնական գործընկեր և «Էյր Արմենիա» ավիաընկերության 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fund»  hիմնադրամի ներկայացուցիչները երեկ հայտարարություն էին տարածել՝ հորդորելով գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը և լուծել ստեղծված խնդի րները, նաև տեսակետ հայտնել, որ նմանատիպ դեպքերը կարող են բացասական անդրադառնալ կազմակերպության ներդրումային քաղաքականության իրականացման և բարեփոխումների վրա:

Ներկայումս իրականացված ներդրումներից ուղղակիորեն կախված է ոչ միայն «Էյր Արմենիա» ավիաընկերության վերագործարկումը, այլ նաև շուրջ 250 աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, ինչպես նաև մեր գործընկերների հանդեպ պարտավորությունների կատարումը: Իմ գործընկերներն ինձ հորդորում են պահպանել հավասարակշռություն և ողջախոհություն, ընդունել հաշտության նպատակով ինձ մեկնված ձեռքը, կատարել կշռադատված քայլեր և որոշումներ կայացնելիս հաշվի առնել «Էյր Արմենիա» ավիաընկերության ապագային վերաբերվող յուրաքանչյուր կետ:

Ես գիտակցում եմ իմ կողմից կայացրած որոշումների կարևորությունը և պատասխանատվություն կրում դրանց համար, հետևաբար հաշտության առաջարկ ընդունելը, «Էյր Արմենիա» ավիաընկերության ապագայի մասին հոգ տանելը, կազմակերպության խնդիրների լուծմանն ուղղված իմ գործընկերների ջանքերը, վերջին շրջանում բազմաթիվ փորձություններ հաղթահարած իմ ընտանիքի անդամների  ակնկալիքներն ինձ համար ընդունելի է դառնում միայն հաշտ ու առողջ միջավայրում փոխադարձ վստահությամբ աշխատելու և արարելու տարբերակը: 

Ես այսօր դուրս եմ գրվում հիվանդանոցից՝ շնորհակալության հայտնելով նաև ինձ հոգատարությամբ շրջապատած բժշկական անձնակազմին, և հավաստիացնում, որ տնային պայմաններում բուժումս ավարտելուց հետո կարճ ժամանակում կանցնեմ աշխատանքի և կտամ հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները»:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ օգոստոսի 15-ին` 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Արսեն Ավետիսյանին ծեծի են ենթարկել Ֆուտբոլի ֆեդերացիայի լողավազանի սրճարանում: «ԷյրԱրմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով օգոստոսի 18-ին հետաքննության մարմնից ուղարկվել են դատախազություն: Նույն օրը նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ, ուղարկվելեն նախաքննական մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝  քր. դատ. օր.-ի 180-րդ,181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելուհամար:

 

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել