Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասը գտնվում է նորմալ մարզավիճակում: Ֆուտբոլիստը կարծում է, որ Կասիլյասի՝ հավաքականը լքելու ժամանակը դեռ չի եկել:
«Հնարավոր է՝ Իկերը իր ակումբում դժվարին ժամանակներ է ապրել: Սակայն տեսնում եմ, որ նա հարմարվել է ներկայիս իրավիճակին և շարունակում է օգտակար լինել հավաքականին: Բացի այդ, նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր մեծահոգություն են ցուցաբերում և իրենք են հեռանում, եթե զգում են, որ չեն կարող լինել համապատասխան մակարդակի վրա: Ներկայումս նա լավ մարզավիճակում է», - Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն: