Հրայր Մկոյանի «Էսթեղլալ»-ը 2:1 հաշվով հաղթել է Ահվազի «Էսթեղլալ»-ին
ՍպորտԻրանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանի թիմը` Թեհրանի «Էսթեղլալ»-ը, մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել «Էսթեղլալ Ահվազ»-ի նկատմամբ:
Մկոյանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ` 89-րդ րոպեին:
«Էսթեղլալ»-ն ընթանում է Իրանի առաջնության երրորդ հորիզոնականում` վաստակած 9 միավորով:
Մկոյանը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից` մասնակցելու սեպտեմբերի 4-ին Սերբիայի և 8-ին Դանիայի ընտրանիների հետ հանդիպումներին: