Լուի վան Գալ. Գոհ չեմ արդյունքից, բայց գոհ եմ թիմի խաղից
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի՝ «Նյուքասլի» հետ խաղի (0:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Բնականաբար, ես գոհ չեմ արդյունքից, սակայն գոհ եմ խաղից: Մեր բախտը պարզապես չէր բերում: Չեր ստացվում խաղը մրցակցի դարպասի մոտ, չէր բավարարում վերջին փոխանցումը, բայց թիմը ֆանտաստիկ աշխատեց: Ես սիրում եմ, երբ թիմը միասնական է խաղում, բայց կրկնում եմ՝ արդյունքը չի բավարարում:
Իմ գլխավորությամբ սա «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն հանդիպումներից էր, բայց մենք չկարողացանք մեզ հաղթանակով պարգևատրել: Այսօր ցանկանում էր հաղթել միայն մեկ թիմ՝ մենք,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «BBC»-ից: