Դե Խեան չի վաճառվում. Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Լուի վան Գալ
Սպորտtert.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ վաճառքի հանել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային, ում ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»։
«Կարծում եմ, որ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել այլ ֆուտբոլիստի, ապա նա կանի դա, եթե, իհարկե, այլ ակումբը համաձայնվի վաճառել նրան։ Նույնը վերաբերվում է նաեւ մեզ։ Չենք վաճառում Դե Խեային»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է «BBC»-ն։