«Ֆրանս Պրես»-ը գրում է, որ մանուկների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Զարուղին երկուշաբթի օրն հայտարարել է, որ անցած մեկ տարում Իրաքում սպանվել են ավելի քան 700 իրաքցի երեխաներ, որոնցից որոշները իրենց կյանքը կորցրել են ԻԼԻՊ-ի միջոցով ծրագրվորած պայթյուն գործողություններում, ինչը նշանակում է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն իրենց գործողություններում ներգրավում են իրաքցի երեխաների: Զարուղին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կատարած արտահայտություններում ընդգծել է, որ Իրաքում ահաբեկիչները վարձելով մանուկ-զիվորների նրանց պատերազմի դաշտ են ուղարկում: Մանուկների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ նույնիսկ 13 տարեկան չդարձած երեխաներ օգտագործվում են զենքի փոխադրման, ռազմավարական վայրերի հսկողության, ինչպես նաև զորայիններին կալանավորելու նպատակով: