Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


Սյունիքում անցկացվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն

Հասարակություն

Կապանի մշակույթի կենտրոնի  դահլիճում օգոստոսի 24-ին տեղի է ունեցել կրթության ոլորտի աշխատողների  ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը,որը վարել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնա կցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ:

Խորհրդակցությանը բացման խոսքով է հանդես եկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա շնորհավորել է ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրանց արգասաբեր ու արդյունավետ ուսումնական տարի:

Խոսելով մարզի կրթական համակարգի, 2014-2015 ուսումնական տարում հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին՝  Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ալեքսանյանը իր ելույթում նշել է, որ 2014-2015 ուսումնական տարին իր արդյունավետությամբ հիմք է տալիս բարձրաձայնելու, որ կրթական համակարգը աշխատել է բարձր պատասխանատվությամբ և արդյունավետ: Իր խոսքում Հ. Ալեքսանյանը կարևորել է առաջադեմ  և ստեղծագործ մանկավարժների բացահա յտման, խրախուսման, զարգացման և բարեփոխումների գործընթացներում նրանց ներգրավվածության խնդիրը:Նշվել է, որ մարզում վերապատրաստվել են 457 մանկավարժներ: Հետևողական աշխատանքներ են իրականացվել հատուկ կրթական և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական համակարգում ինտեգրելու աշխատանքները շարունակելու ուղղությամբ:

Անդրադառնալով առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը, վարչության պետը, մասնավորապես, անդրադարձել է ներդպրոցական փուլին` նշելով, որ հենց այս փուլի ճիշտ կազմակերպումից են կախված մեր երեխաների հետագա հաջողություններն ու ձախողումները. այս տարի օլիմպիադայի հանրապետական փուլի 76 մասնակիցներից 46-ը գրավել են մրցանակային տեղեր:

Կրթական ոլորտում առկա հիմնախնդիրների,հաջողությունների ու բացթողումների մասին ելույթներով են հանդես եկել մարզի մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ:

Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների, ինչպես նաև համակարգի զարգացման հետագա խնդիրների մասին պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը: Նա անդրադարձել է, իր իսկ խոսքով, համագործակցային ժողովրդավարության մոտեցումներին, ինչպես նաև 12-ամյա հանրակրթական ուսուցման և ներառական կրթության խնդիրներին:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով կրթության ոլորտի  նորարարություններին ու նորամուծություններին, կարևորել է միջին մասնագիտական կրթության զարգացման, ինչպես նաև այդ հաստատությունները հիմնական դպրոցների շրջանավարտներով համալրելու հարցը, հանդես է եկել առաջարկություններով: Խոսելով մարզում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների և մարզի զարգացման  անմիջական կապի մասին՝ Սուրիկ Խաչատրյանը նշել է, որ Սյունիքում կրթություն ստացած երիտասարդն ամրանում է իր բնօրրանում՝  նպաստելով մարզի զարգացմա նը:

Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետը տեղեկացրեցլ է որ 2015 թվականին շարունակվել են դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերանորոգման, տեխնիկական վերազինման և գույքի թարմացման աշխատանքները:

Սյունիքի մարզում «Ասիական զարգացման բանկ»-ի ծրագրով կառուցվող և վերակառուցվող դպրոցների ցանկում ընդգրկվել են Կապանի թիվ 7 և 1, Գորիսի թիվ 6 և Սիսիանի թիվ 2 դպրոցները, իսկ 2016 թվականի պետական բյուջեի հաշվին նախատեսվում է իրականացնել շինվերանորոգման աշխատանքներ Սիսիանի թիվ 1, Մեղրիի թիվ 1, Կապանի թիվ 6 դպրոցներում: Ծրագրում ներգրավված են Ագարակի դպրոցի նոր ուսումնական մասնաշենքի կառուցումը և Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին մարզպետը Քաջարանի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Անահիտ Գրիգորյանին հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի հուշամեդալը՝ կրթության և գիտության  ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Շողիկ Բադալյանին շնորհավորել է վերջերս ՀՀ նախագահի կողմից մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանն արժանանալու կապակցությամբ: 

Խոսվել է նաև այլ հարցերի մասին, մասնավորապես, եղել են տարբեր խնդիրների շուրջ մի շարք հուզող հարցեր, որոնց տրվել է համարժեք պատասխան և համապատասխան տեղեկատվություն:

 

Հայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձ