Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան


Ինչ է պատմում հայ վարսահարդար-ոճաբան Կարեն Մադաթյանը Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Արմինկայի, Էմմիի, Արփինե Գաբրիելյանի և այլոց մասին

BlogNews.am-ը գրում է.

Ամերիկաբնակ հայտնի վարսահարդար Կարեն Մադաթյանի մասին լսել են և գիտեն ոչ միայն ԱՄՆ-ում, որտեղ նա ապրում և աշխատում է։ Հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ, ովքեր ժամանակ առ ժամանակ լինում են ԱՄՆ-ում, իրենց վարսերը հիմնականում վստահում են Կարենին: BlogNews.am-ի հետ զրույցում հայտնի վարսահարդար-ոճաբանը պատմել է իր մասնագիտության, նորաձև սանրվածքների և ինչպես նաև  Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Էմմիի, Արմինկայի, Արփինե Գաբրիելյանի, Քրիստինե Պեպելյանի հետ համագործակցության մասին: 

Հայտնի վարսահարդարն արդեն տաս տարի է, ինչ աշխատում է այս բնագավառում, իսկ մասնագիտությունն ընտրելու պատճառը մեկն էր՝ սերն այդ աշխատանքի հանդեպ դեռ փոքր հասակից. «Ինձ համար կապ չունի, թե ով կլինի իմ հաճախորդը կամ ինչքան հայտնի նա կլինի: Ինքս պետք է ընտրեմ և ցանկություն ունենամ աշխատել տվյալ անձի հետ: Ինձ համար գումարն այնքան էլ կարևոր չէ, ինչքան որ տվյալ անձի հետ աշխատելու ցանկությունը: Իհարկե, եղել են նաև դեպքեր, երբ մերժել եմ համագործակցության առաջարկը»:

Կարենի խոսքով՝ իր գեղեցկության սրահում գները բավականին բարձր են, բայց ինչպես նա է նշում, եթե ցանկություն ունենա աշխատել որևէ մեկի հետ, իսկ վերջինս բավարար գումար չունենա, հաճույքով կաշխատի նաև անվճար: Խոսելով նորաձև սանրվածքների մասին՝ Կարենն ասաց. «Կան շատ նորաձև սարվածքներ, տարբեր նոր երանգներ, բայց ինձ համար նորաձև սանրվածքը կամ երանգը կախված է կոնկրետ անձի արտաքին տեսքից: Երբեմն հետևում եմ հայ աստղերին և կարող եմ ասել, որ առաջվա համեմատ կա շատ մեծ աճ, սակայն դեռ գրեթե բոլորի ոճերը կրկնվում են, մեկը մյուսին փորձում է կրկնօրինակել: Ցանկություն չունեմ ինչ-որ հայ աստղի փոխել: Հայ աստղերից ում հետ ցանկացել եմ, արդեն հասցրել եմ աշխատել, բայց կան ոմանք, ում փոխելն անիմաստ է: Հիմնական ոճային սխալը, որ արվում է, կրկնօրինակելն է միմյանց, իսկ ես կցանկանայի բոլորին տեսնել հենց իրենց ոճի մեջ»:

Կարենին խնդրեցինք նաև խոսել այն հայ հայտնիների մասին, ում հետ առիթ է ունեցել աշխատելու, ստորև ներկայացնում ենք նրա պատասխանները.

«Սիրուշո՝ մարդ, ում հետ կարող եմ անվերջ աշխատել: Կայացած արտիստ և հիանալի մարդ: Նրա դեպքում գնահատում եմ շատ կարևոր մի փաստ. նա շատ հայրենասեր է, երբ լինում է ԱՄՆ-ում, միշտ փորձում է աշխատել բոլոր հայ մասնագետների հետ, կլինի դա երաժիշտ, պարախումբ, թե վարսահարդար: Ի տարբերություն Սիրուշոյի՝ կան որոշ հայտնիներ, ովքեր, չգիտես ինչու, աշխատում են ամերիկյան ոլորտում և փորձում են այդ քայլով ինչ-որ բան ասել, որն անիմաստ է: Ահա թե ինչու շատ եմ գնահատում եմ Սիրուշոյին և հպարտ եմ նրանով:

Էմմի, ցանկանում եմ, որ միշտ երջանիկ լինես։

Լիլիթ Հովհաննիսյանն ունի օտարամոլ բնավորություն, երբ նա աշխատում է ինչ-որ կայացած կամ չկայացած օտարերկրացու հետ, չգիտես ինչու, միանգամից հրապարակում է դա, բայց երբ նա աշխատում է հայ մասնագետի հետ, բացարձակ չի նշում այդ մարդու անունը: Շատ ծիծաղելի է: Ճիշտ կլինի, որ ոչ թե նա նմանակի օտարներին, այլ ստեղծի իր ոճը և գնահատի մարդկանց կյանքում, որովհետև առանց այդ մարդկանց նա ոչ մի տեղ չէր լինի այսօր: Խոսքս հայ մասնագետների մասին է, գնահատի՛ր նրանց, Լիլիթ:

Արմինկան բոլոր ժամանակների ամենաճաշակով երգչուհին է, հիանալի անձնավորություն է և կարևորը՝ չափազանց ոճային:

Արփինե Գաբրիելյանը լավն է:

Անի Քրիստիի հետ աշխատել շատ եմ սիրում, նա հիանալի մարդ է:

Քրիստինե Պեպելյանի հետ կաշխատեմ ամեն օր և չեմ ձանձրանա: Նրա նման մարդիկ քիչ են այսօր, և որպես արտիստ էլ նա պրոֆեսիոնալ աշխատելաոճ ունի»:

Հայտնի վարսահարդարի հետ խոսեցինք նաև նոր գաղափարների և անելիքների մասին. «Կան նորություններ, որոնք հիմա չեմ կարող բացահայտել: Կան նոր արտիստներ, ում հետ արդեն սկսել եմ աշխատանքները, բայց դեռ անուններ նշել չեմ կարող: Հուսով եմ՝ կլինի նաև ամերիկյան նոր հեռուստանախագիծ»:

Զրույցի վերջում Կարենը խոստովանեց, որ Հայաստանում եղել է մի քանի տարի առաջ, հաջորդ ամռանը պատրաստվում է կրկին այցելել: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան