Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «Սինքֆիլդի գավաթ»-ի հերթական տուրում
ՍպորտԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը հերթական տուրում սև խաղաքարերով մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, և պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մյուս խաղատախտակների շուրջ Կարուանան զիջել է Կարլսենին, Գրիշչուկը հաղթել է Անանդին, իսկ Թոփալովը` Նակամուրային: Գիրի-Սո պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը խաղացված 2 տուրերից հետո միանձնյա գլխավորում է բուլղարացի Վեսելին Թոփալովը, որն ունի 2 միավոր: Նրան հաջորդում են Լևոն Արոնյանը, Անիշ Գիրին և Վաշյե-Լագրավը, ովքեր ունեն 1.5-ական միավոր: