Հրապարակվել է Դանիայի հավաքականի կազմը Հայաստանի հետ խաղում
ՍպորտԴանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են սեպտեմբերի 4-ին և 7-ին կայանալիք «Եվրո-2016»-ի Ալբանիայի ու Հայաստանի հավաքականների դեմ հանդիպումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Դանիայի կազմը կազմը հետևյալն է.
արպասապահներ` Յոնաս Լյոսլ («Գենգամ», Ֆրանսիա), Կասպեր Շմեյխել («Լեսթեր», Անգլիա), Ստեֆան Անդերսեն («Կոպենհագեն»);
Պաշտպաններ` Դանիել Ագգեր («Բրոնդբյու»), Դանիել Վասս («Սելտա», Իսպանիա), Լարս Յակոբսեն («Գենգամ», Ֆրանսիա), Նիկոլայ Բոյլեսեն («Այաքս», Հոլանդիա), Սիմոն Կյաեր («Ֆեներբախչե», Թուրքիա), Սիմոն Պոուլսեն («Էյնդհովեն», Հոլանդիա);
Կիսապաշտպաններ` Քրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ», Անգլիա), Յակոբ Պոուլսեն («Միտյուլանդ»). Լասսե Վիբե («Բրենտֆորդ», Անգլիա), Պյեռ-Էմիլ Հոյբերգ («Բավարիա», Գերմանիա), Պիոնե Սիստո («Միտյուլանդ»), Տոմաս Դելանի, Վիլիամ Կվիստ (երկուսն էլ` «Կոպենհագեն»), Մարտին Բրաթվեյթ («Թուլուզ», Ֆրանսիա), Միքայել Կրոն-Դելի («Սևիլյա», Իսպանիա);
Հարձակվողներ` Մորտեն «Դունկան» Ռասմուսեն («Միտյուլանդ»), Նիկլաս Բենդտներ («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Նիկոլայ Յորգենսեն («Կոպենհագեն»), Յուսուֆ Պոուլսեն («Լայպցիգ», Գերմանիա):
Հայաստան - Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին:
Մինչ այդ` սեպտեմբերի 4-ին մեր թիմը Նովի Սադում կհանդիպի Սերբիայի հավաքականին: