Բեյլ. Պետք է հրաշալի ֆուտբոլ ցուցադրենք և նվաճենք բոլոր տիտղոսները
Սպորտ«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարծում է, որ խաղ առ խաղ մադրիդյան թիմն ավելի ուժեղ կդառնա: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռեալը» չկարողացավ հաղթել նորեկ Խիխոնի «Սպորտինգին», հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
-Աստիճանաբար ավելի լավ ենք խաղում: Մարզվում ենք և առաջընթաց ենք գրանցում: Խաղից խաղ «Ռեալն» ավելի ուժեղ է դառնում: Բնականաբար, մենք ցանկանում ենք լինել առաջինը: Պետք է ավելի հաջող գործենք, շարունակենք աշխատել, որպեսզի դառնանք այն թիմը, որը հրաշալի ֆուտբոլ կցուցադրի և կնվաճի բոլոր տիտղոսները:
«Սպորտինգի» հետ հանդիպումն ընդամենն առաջինն էր: Մենք գոլեր չխփեցինք, բայց ես 100% վստահ եմ՝ առաջիկա խաղերում շատ ենք խփելու,-ուելսեցի ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «Sportsmole»-ից: