Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ը Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում


Ռումինական «Fly project» խմբի համերգը Հայաստանում խոստանում է լինել այս ամառվա մեգափարթիներից մեկը

Ակումբային և լատինո երաժշտության սիրահարները հնարավորություն ունեն Հայաստանում ներկա գտնվել ռումինական «Fly project» փոփ խմբի և հայ դիջեյների ու կատարողների համերգին:  Խմբի անդամները Հայաստան են ժամանում համաշխարհային «Most Wanted Tour» խորագիրը կրող հյուրախաղերի շրջանակներում և ելույթ կունենան Փարավոն հանգստի և ժամանցի համալիրի Կոլիզեում սրահում օգոստոսի 28-ին:

Համերգի կազմակերպիչներ  Մուլտի Գրանդ հյուրանոցի և Հայաստանի Դիջեյների ասոցիացիայի անդամներն «Արմենպրես»-ի մամուլի սրահում ներկայացրին սպասվող միջոցառման մանրամասները:

Մուլտի Գրանդ հյուրանոցի մարքեթինգի և վաճառքի բաժնի տնօրեն Գայանե Հարությունյանի խոսքով` իրենց նպատակն է Հայաստանը տուրիզմի, մշակույթի, զվարճանքի տարածաշրջանային կենտրոն դարձնելը, որի համար էլ սկսել են միջոցառումների շարք, որի մեկնարկը տալիս են «Fly project»-ի համերգով: «Լինելով տարածաշրջանում միակ 5 աստղանի դելույքս հյուրանոցը` մեր նպատակն է խթանել զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, ստեղծել նոր հնարավորություններ տուր օպերատորների և գործակալությունների համար: Նախատեսում ենք կազմակերպել տարաբնույթ համերգային շոու ծրագրե ր, փառատոններ, մրցանակաբաշխություններ համաշխարհային հայտնի երգիչների, արվեստի, սպորտի գործիչների մասնակցությամբ»,-ասաց Գայանե Հարությունյանը` հավելելով, որ պատրաստվում են բանակցություններ սկսել համաշխարհային ճանաչում ունեցող հայտնիների հետ:

Գայանե Հարությունյանը գոհունակությամբ փաստեց, որ նշյալ համերգի հանդեպ հետաքրքրվածություն է նկատվում նաև օտարերկրացիների շրջանում, որի ապացույցն էլ Պարսկաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Անգլիայից սպասվող հյուրերն են: Ակտիվ են նաև արցախաբնակները:

Հայաստանի Դիջեյների ասոցիացիայի նախագահ Վարդան Բաբայանը տեղեկացրեց, որ համերգը դիսկոտեկ ձևաչափի մեջ է լինելու, որին մասնակցելու են Հայաստանում ճանաչում ունեցող դիջեյներ: «Կոլիզեում սրահը թույլ է տալիս տեղավորել 2 հազարից ավելի մարդ, կա նաև մեծ պարահրապարկ, ինչը հնարավոր կդարձնի այս ամառվա վերջին մեգափարթիի անցկացումը»,- նշեց Վարդան Բաբայանը:

Նրա խոսքով` համերգին, որը կմեկնարկի օգոստոսի 28-ին` ժամը 19:30-ին, ելույթ կունենա DJ Arik K-ը, չորս դիեջեյներ հանդես կգան միաժամանակ` DJ Vakcina-ն, DJ Smoke-ը, DJ Arni Rock-ը և  DJ Dale-ը: Ծրագրում նախատեսված է նաև Իվետա Մուկուչյանի համերգը, ում կօգնի DJ Sergo-ն: Այնուհետև 21:30-ից կմեկնարկի «Fly project»-ի համերգը:

Վարդան Բաբայանը հավաստիացրեց, որ սպասվում է լավ պատրաստված ձայնային 
ու լուսային շոու:

«Fly project» խմբի անդամները Հայաստան կժամանեն օգոստոսի 26-ին` ժամը 21:30-ին:  Ռումինական խմբի անդամները հանդիպում կունենան Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի և աբովյանցիների հետ: Օգոստոսի 27-ին նախատեսված է հանդիպում ռումինական խմբի անդամների հետ լրատամիջոցների համար, որին կմասնակցի նաև Հայաստանում Ռումինիայի դեսպանը:

Օգոստոսի 27-ին` ժամը 18:00-ին, սիրված խմբի անդամները Ազատության հրապարակում հանդիպում կունենան իրենց երկրպագուների հետ: Երկրպագուների համար հնարավորություն կընձեռնվի գնված տոմսերի վիճակահանությամբ սիրված աստղերի հետ սելֆի անել ու ստորագրություն ստանալ:

«Fly project»-ի անդամների համար նախատեսված է մշակութային տուր` Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Գառնի, Գեղարդ:

«Fly project »-ը ռումինական պարային ու լատինո ոճի փոփ խումբ է, որը ստեղծվել է Բուխարեստում` Թուդոր Իոնեսկուի և Դեն Դենեսի կողմից: 2011 թվականին խումբն առաջադրվել է MTV Europe Music Award-ում` որպես լավագույն երաժշտական խումբ: Հիմնադրման պահից` 2005 թվականից, այն ամբողջ աշխարհում հանդես է եկել ավելի քան 2 հազար համերգներով: Թողարկվել են երգերի 2 հավաքածու «Fly project » և «K-Tinne» անվանումներով: Խմբի առավել հայտնի երգերն են «Toca, toca, toca», «Musica», «Mandala», «Good bye»:

Համերգի տոմսերն արժեն  6-10 հազար դրամ, դրանք հասնելի են օնլայն տոմսարկղերում, այս պահին վաճառվել է 1500 տոմս: 

Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները