Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Ինչպես են հանգստանում նախագահները

armworld.am-ը գրում է.

Ամառային արձակուրդների շրջանը սկսվել է ինչպես հասարակ, այնպես էլ ոչ այնքան հասարակ մահկանացուների համար։ Օրինակ՝ առաջին պետական անձանց։
Բոլորը վաղուց համակերպվել են այն իրողության հետ, որ պետությունների ղեկավարները, լինելով ընդհանուր առմամբ միանգամայն սովորական մարդիկ, ոչ միայն աշխատանքային, այլեւ ազատ ժամանակն այնուամենայնիվ անցկացնում են այլ կերպ, քան մենք բոլորս։ Թիկնազորի ակնդետ հսկողության ներքո, մշտական տեղեկատվական կապի մեջ, լրագրողների սեւեռուն ուշադրության տակ։
Իր առաջիկա մի քանի համարներում «Հայոց Աշխարհ»-ը կփորձի պատմել, թե ինչպես է կազմակերպված որոշ խոշորագույն պետությունների (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն) նախագահների հանգիստը։ Դե, իսկ սկսենք պատմությունը Ռուսաստանից, ավելի ճիշտ՝ Խորհրդային Միությունից։

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ
ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Վլադիմիր Լենինը մի առիթով նկատել է, որ հանգիստն ընդամենը աշխատանքային գործունեության փոփոխություն է։ Ակնհայտորեն հենց այդ միտքն էլ հիմք ծառայեց խորհրդային դարաշրջանի առաջին դեմքերի հանգիստը որպես պետական կարեւորության գործ ընկալելու համար։
Ըստ էության, քաղաքից դուրս գտնվող առաջին նստավայրը խորհրդային առաջնորդների համար հայտնվեց Լենինի օրոք։ Դա նշանավոր Գոռկին էր։ Գոռկիից բացի, Լենինը պարզապես ոչ մի տեղ չհասցրեց հանգստանալ՝ իր երկրային կյանքի կարճատեւության պատճառով։
Հանգստի վայելքը խորհրդային էլիտայի մեջ արմատավորեց Ստալինը։ Նրա համար Կովկասում կառուցվեցին բազմաթիվ ամառանոցներ. «Զելյոնայա ռոշչան» Սոչիի մերձակայքում, «Խոլոդնայա ռեչկան» Գագրայի մոտ, «Մյուսսեռան» Պիցունդայի մոտ, «Ռիցան»…. Ասենք, Ստալինը «իրենն» էր համարում նաեւ Լիվադիյսկի պալատը՝ Նիկոլայ 2-րդի նախկին ամառային նստավայրը եւ Ալեքսանդր 3-րդի համար կառուցված Մասսանդրովյանը։
Իր որոշ ամառանոցներում առաջնորդն ընդհանրապես չէր եղել կամ այցելել էր միայն մեկ անգամ, ինչպես դա եղավ Մասսանդրի «որսորդական տնակի» պարագայում։ Կառուցված լինելով իր իսկ կարգադրությամբ՝ սիբիրյան փիճու փայտից, առանց մի հատիկ մեխի, այն Ստալինին «չափազանց մեծ» թվաց, եւ առաջնորդը այլեւս այդտեղ ոտք չդրեց։ Ահա այդպիսի յուրօրինակ «առաջնորդի համեստություն»։
Ստալինի մահից հետո նրա բազմաթիվ նստավայրերում ապրել ոչ ոք չէր հանդգնում, եւ ստալինյան ժառանգության դեմ պայքարող Նիկիտա Խրուշչովը սեւծովյան ափին կառուցեց մեկուկես տասնյակ պետամառանոցներ առաջին դեմքերի համար։ Ի դեպ, դրանցից մեկում հանգստանալով էլ 1964 թվականին ինքը՝ Խրուշչովը, «աչքից բաց թողեց» իր դեմ հյուսված դավադրությունը, որն ավարտվեց պաշտոնանկությամբ։ Իսկ հանգստանալով մեկ այլ ամառանոցում՝ Ֆորոսում, Միխայիլ Գորբաչովը «աչքաթող արեց» ԳԿՉՊ-ն եւ, որպես հետեւանք՝ Խորհրդային Միությունը։

ՆՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Երբ 1991-ի վերջին ԽՍՀՄ նախագահի պաշտոնից հեռացված Մ.Գորբաչովն ազատեց Բարվիխա-4 պետամառանոցը, այն «ժառանգաբար» անցավ նոր տիրոջը՝ Բորիս Ելցինին, որին միանգամից դուր եկավ։ Ավելի քան 60 հեկտար պարսպապատ տարածք, լճակ, ուր այնքան ձուկ կա, որ բռնվում է առանց խայծի, պարտեզներ, թենիսի կորտ եւ այլն։ Ճիշտ է, այնուհետ Բ.Ելցինը տեղափոխվեց Ստարոյե Օգարյովո, սակայն պաշտոնաթողությունից հետո վերադարձավ Բարվիխա-4։
Ի դեպ, կառավարական ամառանոցների գերակշիռ մասից Ռուսաստանը զրկվեց ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ղրիմյան հողի հետ դրանք անցան Ուկրաինային։ Ծովափնյա բոլոր նստավայրերից այսօր մնացել է միայն «Բոչարով ռուչեյը»՝ Սոչիի մերձակայքում։ Դա կառուցվել է 1955 թվականին, բայց միայն 70-ականների վերջին այստեղ սկսեց հանգստանալ Բրեժնեւը, որի հիվանդ հոդերին անչափ օգնում էին մացեստինյան պրոցեդուրաները։ Հետագայում այստեղ սիրում էր հանգստանալ Ելցինը։
Սոչիում է հանգստանում նաեւ Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սոչիի նստավայրը փաստորեն վերածվել է աշխատավայրի. այստեղ նա ընդունում է բարձրաստիճան օտարերկրյա հյուրերին, գործնական խորհրդակցություններ անցկացնում իր աշխատակիցների հետ։
Սոչին առանձնակի դուր է գալիս Պուտինին նաեւ այն պատճառով, որ «Բոչարով ռուչեյից» ոչ հեռու գտնվում է «Կրասնայա պոլյանա» լեռնադահուկային հանգստավայրը, ուր նա մշտապես այցելում է ուղղաթիռով՝ Աիբգի սարի լանջերին դահուկ քշելու համար։
Ասենք, որքան էլ լավ լինի Սոչիում, հանգստավայրերի ընտրությունը ռուսաստանյան գլխավոր արձակուրդավորի համար «Բոչարով ռուչեյով» չի սահմանափակվում։ Այդպիսիք նրա տրամադրության տակ գրեթե մեկ դյուժին են, թեեւ ոչ բոլորն են պաշտոնապես համարվում նախագահական նստավայրեր։ Դա ե՛ւ նշանավոր «Զավիդովոն» է (պաշտոնական անվանումը՝ «Ռուս» նստավայր), եւ մերձմոսկովյան «Գոռկի-9»-ը, ե՛ւ «Բարվիխան», ե՛ւ «Արխանգելսկոյեն», ե՛ւ «Շույսկայա Չուպան» Կարելիայում, ե՛ւ «Վոլժսկի ուտյոսը» Սամարայի մարզում, ե՛ւ «Սոսնին» Կրասնոյարսկի երկրամասում, ե՛ւ «Անգարսկիե խուտորան» Իրկուտսկի մերձակայքում, ե՛ւ «Տանտալը» Սարատովի մարզում…
Մի խոսքով, նախագահը տեղ ունի գնալու, երբ ցանկանա ազատվել պետական հոգսերից։

ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ

«Գիտե՞ք, թե Բուշի ինչին է պետք նախագահի պաշտոնը,- կատակեց մի առիթով հայտնի հեռուստահաղորդավար Ջեյ Լինոն։ -Որպեսզի հանգստանա տարեկան 80 օր»։ Դժվար է ավելի ցավոտ խայթել ԱՄՆ-ի ներկայիս նախագահին։ Նրա արձակուրդները վաղուց արդեն անեկդոտի նյութ են դարձել ամերիկացիների համար։ Առաջին անգամ պետության ղեկավարի պաշտոնում Ջորջ Բուշը հանգստանալու մեկնեց 2001 թվականի օգոստոսի սկզբին, այսինքն՝ իր առաջին ինաուգուրացիայից վեց ամիս անց, իսկ ծառայության վերադարձավ Աշխատանքի օրվանից հետո, որը նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը։
Դրանով իսկ նա միանգամից գերազանցեց Ռիչարդ Նիքսոնի ռեկորդը. վերջինս մի անգամ արձակուրդ գնաց ամբողջ 30 օրով։ Մինչդեռ արձակուրդի միջին տեւողությունը ԱՄՆ-ում ավելի քիչ է, քան ցանկացած եվրոպական երկրում. տարեկան ընդամենը 13 օր։

ՆՇԱՆԱՎՈՐ ՔԵՄՓ-ԴԵՎԻԴԸ

Առաջին անգամ նախագահների պետական ամառանոցային նստավայրերի մասին ԱՄՆ-ում սկսեցին մտածել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Բժիշկները խորհուրդ տվեցին նախագահ Ռուզվելտին հնարավորություն գտնել հանգստանալու ամռանն անտանելի շոգ մայրաքաղաքի մերձակայքում։ Նախագահը տեղ ընտրեց Մերիլենդ նահանգում գտնվող Կատոկտին անտառածածկ լեռներում, ծովի մակերեւույթից 500 մետր բարձրության վրա։
Ռուզվելտը անվանեց նստավայրը Շանգրի-Լա. այն շահագործման հանձնվեց 1942 թվականին եւ առ այսօր մնում է ԱՄՆ նախագահների միակ պետական ամառանոցը։ Դուայթ Էյզենհաուերը վերանվանեց այն Քեմփ-Դեվիդ՝ իր թոռնիկ Դեվիդի պատվին։ Հենց նա էլ առաջին անգամ աշխատակազմի նիստ անցկացրեց այնտեղ եւ հյուրընկալեց խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովին։
Քենեդի ընտանիքը սիրում էր Քեմփ-Դեվիդը հատկապես ձիավարությամբ զբաղվելու հնարավորության համար։ Ռիչարդ Նիքսոնի օրոք Քեմփ-Դեվիդը հիմնովին վերակառուցվեց։ 1973 թվականի հունիսին այնտեղ իջեւանեց Լեոնիդ Բրեժնեւը։ Ջիմի Քարտերը 1978 թվականին Քեմփ-Դեվիդում ընդունեց Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթին եւ Իսրայելի վարչապետ Մենահեմ Բեգինին. արաբ-իսրայելական առաջին խաղաղ պայմանագիրը պատմության մեջ մտավ որպես Քեմփդեվիդյան համաձայնագիր։
Բոլոր նախագահներից ամենից երկար Քեմփ-Դեվիդում անցկացրել է Ռոնալդ Ռեյգանը, որը նույնպես սիրում էր ձիավարել։ Իսկ 1992 թվականին այնտեղ հարսանիք արեցին. Ջորջ Բուշ ավագը ամուսնացրեց դստերը՝ Դորոթիին։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ՏՆԱԿԱՆՆ Է

Սակայն արձակուրդը Քեմփ-Դեվիդում անցկացնել ընդունված չէ. այդ նպատակի համար ԱՄՆ նախագահները, որպես կանոն, նախընտրում են իրենց տունը։ Ջերալդ Ֆորդը հանգստանում էր Կոլորադո նահանգի Վեյլ քաղաքում գտնվող իր բնակարանում։ Քարտերը մեկնում էր Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքի մերձակայքի արախիսի ֆերման, որտեղ ծնվել ու մեծացել էր։ Ռեյգանը արձակուրդն անցկացնում էր իր ռանչոյում՝ Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքից ոչ հեռու։ Բուշ ավագը՝ Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող իր տոհմական տանը՝ Մեն նահանգի 400-ամյա պատմություն ունեցող Քենեբանկպորտ ծովափնյա քաղաքում։ Ի դեպ, ներկայումս էլ նա բնակվում է այնտեղ։
Բիլ եւ Հիլարի Քլինթոնները նախագահության տարիներին ոչ մի բնակարան, բացի պետականից, չունեին, դրա համար էլ արձակուրդի ընթացքում հյուրընկալվում էին իրենց ընկերների մոտ, առավել հաճախ Մարթաս-Վինյարդ կղզում՝ Մասաչուսեթս նահանգի հարավարեւելյան ափին։ Ի դեպ, Քլինթոնը միակ նախագահն էր, որն իր արձակուրդը ծրագրելիս կողմնորոշվում էր հասարակական կարծիքի հարցումներով։ Երբ 1995 թվականին պարզվեց, որ տատանվող ընտրողների մեծ մասը նախընտրում է գնալ արշավների, Բիլը, Հիլարին եւ նրանց դուստր Չելսին հենց այդ կերպ անցկացրին երկու ամառ շարունակ՝ Վայոմինգում։

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ»

ԱՄՆ-ի գործող նախագահ Ջորջ Բուշ կրտսերը պաշտում է Տեխաս նահանգի Քրոուֆորդ քաղաքի մոտակայքում գտնվող իր ռանչոն։ Նա գնեց 1600 ակր (647 հեկտար) մակերեսով այդ հողակտորը 1999 թվականին, երբ Տեխասի նահանգապետն էր։
Քրոուֆորդը աշխարհագրական քարտեզներից բացակայում է. չափազանց փոքր քաղաք է։ Ապրում են այնտեղ, ներառյալ նորածինները, 700-ից քիչ ավելի մարդ։ Ջորջ Բուշի նախագահ ընտրվելը քիչ բան փոխեց քաղաքի կյանքում։ Բուշերի ռանչոն զննելու եկած հետաքրքրասերները ոչինչ չեն տեսնի, բացի փշալարե ցանկապատից ու խստաշունչ ցուցանակներից. «Կանգ չառնե՛լ։ Չհապաղե՛լ։ Մեքենա չկանգնեցնե՛լ»։ Այնպես որ տուրիստական բում եւ տնտեսական աշխուժացում Քրոուֆորդում չի դիտարկվում։
Հայտնի է, որ ռանչոյի տարածքով առու է հոսում, կա ջրվեժ, կրաքարե կանյոն եւ, բնականաբար, արոտավայրեր անասունների համար։ Գնելով կալվածքը, Բուշերը վերակառուցեցին հին տունն ու կառուցեցին նորը։ Լինելով մոլի ձկնորս, նախագահը ռանչոյում լճակ փորել տվեց ու պերկեսներ բաց թողեց այնտեղ։ Ամեն անգամ, երբ նա գալիս է ռանչո, անպայման այցելում է իր կովերին։ Կարողանո՞ւմ է արդյոք Բուշը կով կթել, հայտնի չէ, իսկ ահա բենզասղոցով աշխատել եւ ատաղձագործություն անել կարողանում է ու սիրում։
Արձակուրդի ժամանակ նախագահի հետ Քրոուֆորդ է գալիս նրա աշխատակազմի նշանակալից մասը, ինչի համար էլ ռանչոն ոչ պաշտոնապես անվանում են «Արեւմտյան Սպիտակ տուն»։

ՁՐԻ ՀԱՆԳՍՏԻ ՍԻՐԱՀԱՐԸ

Ամռան երկրորդ կեսը ֆրանսիացիները նվիրում են հանգստին։ Հանգստանալու են մեկնում նաեւ պետական այրերը։
Նախագահ Ժակ Շիրակը ոչ միայն գլխավոր քաղաքական գործիչն է Ֆրանսիայում։ Նա նաեւ ժողովրդի յուրօրինակ ծառաներից է։ Նրա որոշ նախասիրությունների մասին գիտեն բոլոր ֆրանսիացիները։ Օրինակ, Շիրակը չի թաքցնում իր կիրքը հինավուրց արեւելյան մանրաքանդակների հանդեպ։ Եւ նաեւ սերը արեւադարձային կղզիների նկատմամբ, որտեղ մշտապես անցկացնում է ամառային հանգիստը։
Մավրիկիա, Սեյշելներ, Գվադելուպա եւ Մարտինիկա. ահա թե ուր է պարբերաբար մեկնում հանգստանալու Ժակ Շիրակը։ Սովորաբար նրա հետ են ընտանիքը, հաճախ նաեւ ընկերները եւ նույնիսկ ընկերների ընկերները։
Ըստ որում, Ժակ Շիրակը բնավ միշտ չէ, որ արել է դա իր անձնական փողերով։ Մի անգամ նախագահի ամառային հանգստի հետ կապված պատմությունը վիթխարի սկանդալի առիթ դարձավ։ Դա 13 տարի առաջ էր։ 1992-ից մինչեւ 1995 թվականը Շիրակը, որն այն ժամանակ Փարիզի քաղաքագլուխն էր, ծախսել էր մոտ 350 հազար դոլար կանխիկ գումար՝ վճարելով ծովափնյա հանգստավայրերում իր եւ իր մերձավորների գրեթե քսան շքեղ շրջագայությունների համար։ Այդ կանխիկ գումարները երկրի ներկայիս նախագահի ներկայացրած հարկային ոչ մի հայտարարագրում հաշվառված չէին։
Այդ ձրի հանգստից օգտվում էին ոչ միայն նախագահը, նրա տիկինն ու դուստրը. անվճար ճամփորդում էին նաեւ ձյուդոիստ Տյերի Ռեյը, նախագահի ընկեր Կլոդ Շիրակը, Կլոդ Պոմպիդուն, Ֆրանսիայի նախկին նախագահի կինը եւ շատ ուրիշներ։ Ո՛չ նախագահը, ո՛չ էլ նրա մերձավորները չկարողացան ու չցանկացան բացատրել, թե ով եւ ինչու է կանխիկ գումարներով վճարել նախագահական ընտանիքի թանկարժեք շրջագայությունների համար։
Շատերը Ֆրանսիայում համարում են, որ նախագահը մեկնում է հանգստավայրեր, այսպես կոչված, գաղտնի ֆոնդերի հաշվին։ Ենթակա չլինելով որեւէ ստուգման գաղտնի ֆոնդերը ֆրանսիական պետական մեքենայի աշխատանքում կիրարկման մեջ մտան դեռեւս 200 տարի առաջ։ Որպես կանոն, այդ միջոցների հաշվին ֆինանսավորվում են հետախուզության կամ ԱԳՆ-ի գաղտնի գործողությունները։ Ֆոնդերն այդ միշտ էլ խոսակցություններ են ծնել չարաշահումների մասին։ Ժակ Շիրակը փաստորեն սեփական հայեցողությամբ կարող է տնօրինել հսկայական, հաշվետվության ոչ ենթակա գումարներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»