«Շիրակ»-ը պայմանագիր է կնքել կոտդիվուարցի հարձակվողի հետ
ՍպորտԳյումրիի «Շիրակ»-ը երեք տարվա պայմանագիր է ստորագրել կոտդիվուարցի հարձակվող Կոնան Օդիլոն Կուակուի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
19-ամյա ֆուտբոլիստը մեկ շաբաթ փորձաշրջան էր անցնում հայկական ակումբում: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիսի 31-ը։
Կոնան Օդիլոն Կուակուն «Շիրակ»-ի կազմում նորամուտը կնշի օգոստոսի 29-ին կայանալիք «Բանանց»-ի դեմ խաղում։
Այս մրցաշրջանի մեկնարկին «Շիրակ»-ը զրկվեց իր լավագույն ռմբարկուից՝ Ժան Ժակ Բուգուհիից, ով տեղափոխվեց Արմավիրի «Տորպեդո»: