ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ կբաժանի ՌԴ- ի և Ուկրաինայի ակումբներին
ՍպորտՌուսական և ուկրաինական ակումբները չեն կարողանա միմյանց հանդիպել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երկու երկրների միջև առկա քաղաքական լարված իրավիճակի պատճառով:
«Նույն ասոցիացիայի ներկայացուցիչների, ինչպես նաև ռուսական ու ուկրաինական ակումբների հանդիպումներն այս փուլում բացառվում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Այսօր Մոնակոյում տեղի կունենա եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը:
Ռուսաստանից Չեմպիոնների լիգայի խմբային փուլին կմասնակցեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը և Մոսկվայի ԲԿՄԱ-ն, իսկ Ուկրաինայից՝ Կիևի «Դինամո»-ն ու «Շախտյոր»-ը: