Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»


Կարկուտից եւ փոթորիկից վնասներ են կրել Արարատի մարզի ութ համայնքներ

Օգոստոսի-ի 22-ի երեկոյան Արարատի մարզում տեղացած կարկուտն ու փոթորիկը զգալի վնասներ են հասցրել մարզի Շահումյան, ք. Արտաշատ, Վերին Արտաշատ, Այգեզարդ, Այգեպատ, Ոստան, Մրգավան, Դաշտաքար համայնքների գյուղացիական տնտեսություններին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխա տակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշեց, որ համայնքներից ստացված ամփոփ տվյալներով` վնասվել է 388 հա խաղողի եւ 39,25 հա պտղատու այգիներ, ինչպես նաեւ 80 հա բանջարանոցային կուլտուրաներ ու թութունի արտեր: «Տարբեր համայքներում վնասները եղել են տարբեր չափերի: Ելներով ավագանիներից բաղկացած հանձնաժողովների փաստագրումներից եւ գույքագրումներից` առանձին հատվածներում վնասները հասնում են 20-80 տոկոսի: Ամենից շատը տուժել է Շահումյան համայնքը»,- ասաց վարչության պետը: Բնական աղետի հաջորդ օրը հիշյալ համայ քներում են եղել վարչության պետն ու մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, իսկ օգոստոսի 27-ին մարզ է այցելել նաեւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Այն հարցին, թե արդյոք հակակարկտային կայանները չեն կարողացել նպաստել կարկտաբեր ամպերի ցրմանը, Տերտերյանը պարզաբանեց. «Որոշակիորեն նպաստել են աղետի մեղմացմանը: Եթե դրանք էլ չլինեին` վնասի չափերը կհասնեին առավելագույնի»: Նա նաեւ նկատեց, որ Արարատի մարզում հակակարկտային կայանները տեղադրված են սահմանամերձ համայնքների երկայնքով, իսկ այն համայնքներում, որտեղ տեղի ունեցավ կարկտահարություն  ու փոթորիկը, գրեթե չկան կայաններ, ինչն էլ հանգեցրեց նման կորստի: 

Տեղացած կարկուտն ու ուժեղ քամին ավերածություններ են պատճառել նաեւ այգեգործ Սուքիաս Բադալյանի Շահումյան գյուղի տարածքում գտնվող  6 հազար մետր խաղողի այգուն` իր գնահատմամբ հարյուր տոկոսով ոչնչացնելով բերքը, եւ մասնակի խաղողի վազերը, խաղողասյուները: «Այս տարի մենք սպասում էինք աննախադեպ` 15 տոննայից ավելի բերք, որը մթերելով կունենայինք 2 մլն դրամ գումար: Ողջ տարվա ընթացքում գարնան նախապատրաստական աշխատանքներից մինչեւ հասուն խաղող ստանալը ծախսել էի 700 հազար դրամ: Ունեի նաեւ 1 մլն 300 հազար դրամի վարկ, որն այս տարի նախատեսում էի մարել: Հիմա թեւաթափ եմ եղել, այլեւս ոչինչ անելու ցանկություն չկա»,-ասաց Բադալյանը` ավելացնելով, որ մի քանի ժամում կատարվածը ոչ միայն վնաս հասցրեց այս տարվա ամբողջ բերքին, այլեւ տվեց տարիների վնաս: «Տարիներ են անհրաժեշտ, որպեսզի կոտրված խաղողի վազերը նորից նման բերք տան, ես նույնիսկ չգիտեմ` հաջորդ տարի կստանա՞մ արդյոք խաղողի գոնե մեկ ճութ բերք: Ամբողջությամբ ավերվել է 10 տարեկան այգիս: Ճիշտ ժամանակն էր տարիների չարչարանքս հետ բերելու»,-ընդգծեց նա: 

Այգեգործը պայմանագիր ունի Պռոշյանի կոնյակի գործարանի հետ, օրեր առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերել նաեւ խաղողը հավաքող բանվորների հետ` սեպտեմբերի 20-ին եւ 21-ին այն հավաքելու եւ մթերման տանելու համար: Նրա խոսքով` մի քանի օր հետո պետք է կատարվեր սրսկում: «Այլեւս ծախս անելու եւ սրսկումներ կատարելու իմաստ չեմ տեսնում` գոնե հաջորդ տարվանից այգին վերականգնելու գործընթացը սկսելու նպատակով: Այժմ տեղի կունենա այս տարվա բերքի նեխում, ինչն ավելի վտանգավոր է»,-նշեց նա:

Փոթորիկը վնասներ է պատճառել նաեւ լոլիկի, վարունգի, եւ այլ բանջարանոցային կուլտրուրաների դաշտերին, ծիրանենիները եւ այլ ծառերը կիսել մեջտեղից, շուռ տվել բարձր լարման էլեկտրասյուներ, պոկել հաղորդալարեր, շրջել տանիքներ` շպրտելով ավտոճանապերհներին:

Արարատի մարզային փրկարարական վարչության տվյալներով, օգոստոսի 22-ին` ժամը19:30-ից մինչեւ 20:15-ն ընկած ժամանակահատվածում մարզի Ռանչպար, Նորամարգ, Ազատավան, Բուրաստան, ք. Մասիս, Տափերական, ք. Վեդի եւ Բաղրամյան համայնքների տարածքում տեղակայված 19 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր մեկ ամպ, եւ կատարվել է 1396 կրակոց:

Լիլիթ Մաճկալյան

Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար