Կանադան Ռուսաստանին մեղադրել է անիմստ պրովոկացիաներ հրահրելու մեջ
ՄիջազգայինԿանադական ԶԼՄ-ները գրում են, որ ՌԴ ՌՕ ուժերի ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել կանադական Toronto նավի մոտ որը մասնակցում է այս օրերին ուկրաինա-ամերիկյան զորավարժություններին Սև ծովում: Նշվում է, որ նավին բավական մոտ տարածության վրա թռիչքներ են իրականացրել երկու Су-24 և մեկ հետախուզական ինքնաթիռ, ինչի առչնությամբ պաշտոնական Օտտավան հայտարարել է, որ Toronto նավը իրենից որևէ վտանգ չի ներկայացնում ու ռուսական ինքնաթիռների թռիչքները ավելորդ պրովոկացիաներ հրահրելու ու եղած լարվածությունը խորացնելու միտում ունեն և զուրկ են որևէ տրամաբանությունից: