ՖԻՖԱ-ն հետաքննում է Մոուրինյուի և Կարնեյրոյի միջև միջադեպը
ՍպորտՖԻՖԱ-ում հետաքննում են Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի և թիմի բժիշկներ Եվա Կարնեյրոյի ու Ջոն Ֆերնի միջև կոնֆլիկտը։
Հիշեցնենք, որ «Ազնվականների» գլխավո մարզիչը նրանց հեռացրել էր աշխատանքից Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի՝ «Սուոնսիի» դեմ հանդիպումից հետո (2:2)։ Նրանք, պորտուգալացի մասնագետի կարծիքով, անհարկի էին դուրս եկել խաղադաշտ կիսապաշտպան Էդեն Ազարին օգնություն ցույց տալու համար։ Այդ ժամանակ դաշտից հեռացվել էր թիմի դարպասապահ Տիբո Կուրտուան՝ «Չելսիին» ինը հոգով թողնելով։
ՖԻՖԱ-ում հաստատել են, որ այդ իրավիճակը կլինի բժշկական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվելիք հարցերի թվում։ Նիստը նախատեսված է սեպտեմբերի 11-ին, հայտնում է «Sky Sports»-ը։ Նշվում է, որ բուժաշխատողների ու ակումբի ղեկավարության միջև հարաբերությունները կքնարկվեն առավել լայն ձևաչափով։