Սպարտակը սեփական հարկի տակ զիջել է Անժիին
ՍպորտՌուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մախաչկալայի «Անժին» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության է հասել Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ, տեղեկացնում է Armsport.am-ը:
«Անժիի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, նա 68-րդ րոպեին դեղին քարտ է ստացել:
«Սպարտակի» կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցել է Յուրա Մովսիսյան, նա խաղադաշտը լքել է 72-րդ րոպեին: Արազ Օզբիլիսը մնացել է պահեստայինների թվում:
«Սպարտակ» - «Անժի»՝ 1:2
Գոլերը՝ Դմիտրի Կոմբարով 53 (11 մետ.) – Էբեսլիո 27, Ժիրով 85
Սա այս մրցաշրջանում «Անժիի» առաջին հաղթանակն էր, Մկրտչյանի թիմը վաստակել է 5 միավոր եւ գտնվում է 12-րդ տեղում: «Սպարտակը» 13 միավորով 4-րդն է: