Լիվերպուլի հարձակվողը հնարավոր է տեղափոխվի Ինտեր
Սպորտ«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին հայտնվել է «Ինտերի» տրասնֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ըստ «beIN Sport»-ի լրագրող Տանկրեդի Պալմերիի՝ միլանյան ակումբը հարձակվողին ձեռք բերելու համար արդեն առաջարկով դիմել է «Լիվերպուլին»:
Ավելի վաղ Բորինիի ծառայություններով հետաքրքրվում էին «Վեսթ Հեմը» և «Ֆիորենտինան»:
Հավելենք, որ ԱՊԼ-ի նախորդ առաջնությունում 24-ամյա իտալացին 12 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: