Բորուսիայի հարձակվողը տեղափոխվում է Պրեմիեր լիգա
Սպորտtert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ադրիան Ռամոսը կարիերան կշարունակի «Սանդերլենդում»: Ինչպես հայտնում է «Բիլդ» պարբերականը, 29-ամյա կոլումբացին անգլիական ակումբի հետ 3 տարվա պայմանագիր կստորագրի:
Ռամոսի տրանսֆերի դիմաց «Բորուսիան» 10 միլիոն եվրո կստանա:
Հիշեցնենք, որ հարձակվողը դորտմունդյան ակումբ էր տեղափոխվել 2014 թվականի ամռանը՝ «Հերտայից»: