Ավելին էի սպասում այս մրցաշրջանի բոլիդից. Ուիլյամսի ավտոարշավորդ Վալտերի Բոտաս
Սպորտtert.am-ը գրում է.
«Ուիլյամսի» ավտոարշավորդ Վալտերի Բոտասն ամփոփել է Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի առաջին հատվածը՝ խոսելով նաև իր բոլիդի մասին.
«Կարծում եմ՝ մենք հիանալի թիմ ունենք և վստահ եմ, որ հաջորդ տարի ավելի լավ ենք հանդես գալու: Չկա որևէ պատճառ, որը թույլ չի տա մրցակցել «Ֆերարիի» և «Ռեդ Բուլի» հետ:
Հարկ եմ համարում ընգծել, որ ավելին էի սպասում այս մրցաշրջանի բոլիդից: Մենք պետք է այժմ ավելի մոտ լինեինք «Ֆերարիին»: Ամեն դեպքում, ես պետք է ավելի շատ պոդիումներ բարձրանամ ընթացիկ մրցաշրջանի 2-րդ հատվածում»,- Բոտասի խոսքերն է մեջերել «Autosport»-ը: