Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է «Բորուսիա»-«Հերտա» խաղի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտՀայտնի Whoscored.com պորտալի վարկածով, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 3-րդ տուրի «Բորուսիա»-«Հերտա» խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի խաղը գնահատվել է ամենաբարձր՝ 8,5 բալով:
Այս խաղում դորտմունդցիները հաղթանակ են տարել 3:1 հաշվով, իսկ ՀՀ ընտրանու կիսապաշտպանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: «Բորուսիա»-ն 9 միավորով Մյունխենի «Բավարիա»-ի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: