Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Վազգեն Մանուկյանն ու Արտաշես Գեղամյանը մեկնաբանում են ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքները

«Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչները տպավորված են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից: Կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ նախագահի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում ստացել են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: «Մենք շատ բավարարված ենք նախագահի հետ հանդիպումից: Գիտեք, յուրաքանչյուրս կարող ենք դատողություններ անել մեր կրթվածության մակարդակով, մեր անցած կյանքի փորձով, սակայն երբ լսում ես հիմնավորումներ և պատասխաններ, որոնք կարող են գոհացնել թե' գիտանականին, թե’ քաղաքական գործչին, թե’ կյանքի ամենադաժան բովերով անցած մարդուն, գալիս ես համոզման, որ այն ինչ արդար է, իր ճանապարհը հարթելու է, այն, ինչ պահանջված է երկրի համար,  վաղ թե ուշ ընդունվելու է: Մենք շատ տպավորված դուրս եկանք հանդիպումից, և մեր կո ւսակցությունը շատ անելիքներ ունի: Մենք պետք է հնարավորինս մատչելի լեզվով կարողանանք հասցնել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, առավելությունները և ինչ ակնկալել, եթե մենք կարողանանք նախ հանրաքվեով «այո’» ասել փոփոխություններին և հետո քայլ առ քայլ սկսենք քայլի կոչել»,- ասաց Գեղամյանը:

Գեղամյանն ընդգծեց, որ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում անպայման ելույթ է ունենալու և բարձրաձայնելու է իր դիրքորոշման մասին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: «Ես անպայման ելույթ եմ ունենալու, որովհետև մենք կանգնած ենք պատմական իրադարձության շեմին: Եթե մարդ ազնիվ է իր խղճի առաջ, անկախ իր դիրքորոշումից, նա պետք է բարձրաձայնի դրա մասին, որովհետև կանցնեն տարիներ, սերունդներ կփոխվեն, և մարդիկ պետք է իմանան, թե ով իրեն ինչպես է դրսևորել»,- ընդգծեց պատգամավորը:

Հարցին, թե կա՞ն մտահոգություններ Սահմանադրության նոր նախագծում տեղ գտած որոշ դրույթների հետ կապված, որոնց վերաբերյալ կուսակցությունը պատրաստվում է առաջարկներ ներկայացնել, Գեղամյանն ընդգծեց, որ վիճահարույց հարցերի վերաբերյալ հարցադրումներ ՀՀ նախագահի մոտ իրենք արել են: «Ի բավարարվածություն բոլորիս` նշվեց, որ այդ հարցերը քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի հետ և փոխզիջումային տարբերակներ կան, որոնք թղթի են տրվելու: Այնպես չէ, որ ինչ-որ հարց մնացել է անպատասխան: Չմոռանանք ամենակարևորը՝ Սահմանադրությունը և սահմանադրական իրավունքը լրջագույն գիտություն է: Հայաստանում, ով կատարյալ կերպով տիրապետում էր այդ  գիտությանը, նրանք հանձնաժողովի կազմում են: Մենք կարող ենք քաղաքական հնարավոր զարգացումները կանխատեսել սահմանադրական այս կամ այն դրույթի մեկնաբանությամբ, սակայն որպես գիտական փաստաթուղթ, լավ կլինի, որ դա թողնենք գիտնականներին»,- եզրափակեց Գեղամյանը:

Օգոստոսի 28-ին սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր նաև Հանրային խորհրդի անդամների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են պրակտիկ հարցեր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Նա հայտնեց, որ Հանրային խորհրդի անդամները հանդիպման ընթացքում ՀՀ նախագահին ներկայացրել են իրենց դիտողությունները: «Մենք կուսակցություն չենք և դրա համար մեզ մոտ մեծամասնությունը փոքրամասնությա նն ինչ-որ բան չի պարտադրում և հանրաքվեի օրը խորհրդի անդամներից յուրաքանչյուրը քվեարկելու է իր խղճի համաձայն: Սակայն կան հարցեր, որոնք ճշտման կարիք ունեն: Մենք հանդիպման ընթացքում հանրապետության ղեկավարի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների առջև դրել ենք»,- ասաց Մանուկյանը:

Օգոստոսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ քննարկում է ունեցել նաև Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ներկայացուցիչների հետ:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր