Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ
ՔաղաքականՆախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-2-ը կմասնակցի ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: