Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. 

«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, ծնողներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Մենք կրթությանն ու դպրոցին վերաբերվում ենք որպես մեր արժեհամակարգի հիմնասյան, որպես ինքնակազմակերպման հզոր միջոցի, որպես ինքնապաշտպանական եւ, միաժամանակ, հաղթանակող զենքի, զենք, որով արժանապատվորեն ստեղծել ենք մեր պատմությունն ու բարեհաջող անցել ժամանակի շրջափուլերով:

Այսօրվա ժամանակը բացառություն չէ իր մարտահրավերներով: Դպրոցում ուսուցչի առաջնորդությամբ մեկնարկում է դրանք հաջողությամբ հաղթահարելու դասընթացը՝ գիտելիքի ձեռքբերմամբ, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենիքը սիրելու այբուբենի ուսուցանմամբ, դասընթաց, որն ավելի հաստատուն եւ հիմնավոր տեսք է ստանում արդեն բուհական միջավայրում, զինծառայության մեջ, աշխատանքային գործունեության ընթացքում: Դպրոցի ընտանեկան ջերմության մեջ է թրծվում այն գիտելիքը, որը հետո որպես հաղթաթուղթ ողջ կյանքի ընթացքում ուղեկցում է յուրաքանչյուրիս՝ ճանապարհ ցույց տալով, դռներ բացելով, բարձունքի հասցնելով: Այդ հաղթաթղթի հետագա հաջողակությամբ եւ արդյունավետ օգտագործմամբ պայմանավորվում է մարդու ճակատագիրը, պետության ու հասարակության վաղվա օրը, դրա գործուն օժանդակությամբ է գրվում երկրի ու ժողովրդի պատմության էջը:

Մեր յուրահատուկ հարստությունն են ազգային դպրոցի ընդգրկուն եւ շատ դեպքերում անգերազանցելի պատմությունը, անձնվեր ու հաճախ նաեւ անձնազոհ ուսուցչի կերպարը, որոնք ծնունդ են տվել հայրենիքի պաշտպան խիզախ զինվորին ու հայրենիքի դեմքը պարզերես անող գիտնականին, հայրենիքի շահերը պաշտպանող դիվանագետին ու հայրենի հողը շենացնող հողագործին: Այն ոչ միայն մեզ հպարտություն պարգեւող անցյալն է, այլեւ ավանդների շարունակություն հանդիսացող ներկան եւ հուսալիության ամուր հիմքեր ունեցող ապագան, որը գտնվում է աշակերտի եւ ուսուցչի, ուսանողի եւ դասախոսի, մանկապարտեզի դաստիարակի ու նրա սանի, մեզնից յուրաքանչյուրի ձեռքում:

Ամեն ուսումնական տարվա սկիզբ նշանակում է սերունդների մուտք դեպի կրթական հաստատություններ, իսկ մասնավորապես առաջին դասարանցիների եւ առաջին կուրսեցիների համար՝ մուտք դեպի նոր աշխարհ ու նոր միջավայր: Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել հենց նրանց, ինչպես նաեւ իրենց առաջին դասն անցկացնող մանկավարժներին՝ մաղթելով այս օրվա խորհրդի նման լուսավոր ճանապարհ՝  ձեռքբերումներով լեցուն:

Թող խաղաղությունը, հաջողությունն ու լավատեսությունն ուղեկցեն բոլորիդ՝ երաշխավորելով բարեկեցիկ ու երջանիկ կյանք ավելի ապահով եւ զարգացած Հայաստան հայրենիքում»:

Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար