ՌԴ-ն ԼՂ հակամարտության լուծման գործում առաջընթացի հույս ունի. Լավրով
ՔաղաքականՊաշտոնական Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հույս ունի:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը գոհունակություն է հայտնել, որ Ալիևի հետ հանդիպմանն ի թիվս այլ հարցերի հնարավորություն է ստեղծվել քննարկելու նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման: «ԼՂ խնդիրը Ձեր, Հայաստանի ու Ռուսաստանի Նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությամբ փորձում ենք ընդհանուր հայտարարի բերել: Հուսով եմ, որ կհասնենք առաջընթացի»,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում: