Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Քեթրին Էշթոնը դրական է գնահատել Իրան-Վեցյակ միջուկային բանակցությունների հեռանկարը: «Փրես Թի Վի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Քեթրին Էշթոնը նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլում նվազագույնի կհասնեն Իրանի ու Վեցյակի միջև գոյություն ունեցող տարաձայնությունները: Սեպտեմբերի 18-ին, Նյու-Յորքում կայանալու է Իրանի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի և Գերմանիայի միջև բանակցությունների հաջորդ փուլը: Էշթոնը հայտնել է, որ աշխարհը ակնկալում է ցանկալի և դրական արդյունքի հանգեն Իրանի միջուկային բանակցությունները, այդ իսկ պատճառով կողմերը կփորձեն արդյունավորել այս բանակցությունները: